Գաղտնիության Քաղաքականություն
1. Ընդհանուր դրույթները
1.1 Սույն Պայմանները իրենցից ներկայացնում են առաջարկություն «Իմ Տաքսի» ծառայության (ի դեմս «Իմ Տաքսի» ՍՊԸ-ի) կողմից համացանցի օգտատիրոջը օգտվել «Իմ Տաքսի» առցանց հավելվածի տաքսի պատվիրելու ծառայություններից: Օգտատիրոջ կողմից առցանց ծառայության օգտագործումը կարգավորվում է սույն Պայմաններով, ինչպես նաևւ «Իմ Տաքսի» ՍՊԸ ի Կարգավորող փաստաթղթերի, օգտատիրական և գաղտնիության քաղաքականությամբ:
1.2 Սկսելով «Իմ Տաքսի» առցանց ծառայության օգտագործումը, Օգտատերն ամբողջովին ընդունում է ստորև ներկայացվող Պայմաններն առանց որևէ վերապահությունների: Այն դեպքում, եթե Օգտատերը համաձայն չէ Պայմանների կամ որևէ այլ դրույթների հետ, ապա Օգտատերն «Իմ Տաքսի» առցանց ծառայությունն օգտագործելու իրավունք չունի:
1.3 «Իմ Տաքսի» առցանց ծառայությունն իրավունք ունի ցանկացած պահի, առանց Օգտատիրոջը ծանուցելու, փոփոխել սույն Պայմանների դրույթները, իսկ «Իմ Տաքսի» ՍՊԸ-ն իրավունք ունի ցանկացած պահի առանց Օգտատիրոջը ծանուցելու փոփոխել Կարգավորող փաստաթղթերի պայմանները:
1.4 Սույն Պայմանների գործող խնբագրությունը տեղադրվում է հետևւյալ հասցեյով. http://imtaxi.am/privacy-policy : Պայմանների ևւ Կարգավորող փաստաթղթերի նոր խնբագրության հետ չծանոթանալու հետ կապված ռիսկերը կրում է Օգտատերը, այն փաստը, որ Պայմանների ևւ Կարգավորող փաստաթղթերի փոփոխությունից հետո շարունակվում է «Իմ Տաքսի» առցանց ծառայությունից օգտվելը, համարվում է նրանց համաձանությունը նոր խնբագրության հետ: Իսկ որևէ փոփոխության հետ Օգտատիրոջ անհամաձայնության դեպքում վերջինս պարտավոր է դադարեցնել «Իմ Տաքսի» առցանց ծառայության օգտագործումը:
1.5 «Իմ Տաքսի» առցանց ծառայությունն առաջարկում է Օգտատերին ուղևւորների ևւ ուղեբեռի փոխադրության համար անհրաժեշտ տեղեկատվության անվճար տեղադրման հնարավորությունը:
1.6 Կախված օգտատիրոջ գտնվելու վայրից «Իմ Տաքսի» առցանց ծառայության բոլոր կամ որոշ ֆունկցիաները կարող են լինել անհասանելի կամ սահմանափակված: Ֆունկցիաները համարվում են անհասանելի (սահմանափակված) եթե Օգտատերը չի կարողանում նրանցից օգտվել բացահայտ ձևով: Նման սահմանափակումները շրջանցելու վրա ուղղված ցանկացած տեխնիկական ևւ ծրագրային մեթոդների կիրառումը արգելված է: Սույն Պայմանների դրույթները, որոնք կարգավորում են Օգտատիրոջ համար անհասանելի (սահմանափակված) Սերվիսի ֆունկցիաները, չեն կիրառվում մինչևւ այն ժամանակ, մինչ որ նման ֆունկցիաները Օգտատիրոջ համար հասանելի կլինեն բացահայտ ձևւով: «Իմ Տաքսի» առցանց ծառայության ֆունկցիաների հասանելիության մասին տեղեկատվությունը Օգտատիրոջը կարող է տրամադրվել «Իմ Տաքսի» ծառայությանը հարցում անելու դեպքում՝ հեռ. +37494032511, էլ. Հասցե՝ imtaxi.am@gmail.com:
2. «Իմ Տաքսի» առցանց ծառայության օգտագործումը
2. «Իմ Տաքսի» առցանց ծառայությունը տրամադրվում է Օգտատիրոջը անձնական ոչ առևւտրական օգտագործման համար: Ուղեևորների ևւ ուղեբեռի փոխադրման ծառայությունների մասին տեղեկատվությունը (այսուհետևւ – Տեղեկատվություն), ներկայացված է www.imtaxi.am կայքում: Առաջարկվող ծառայությունների մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ստանալու համար Օգտատերը կարող է կամ դիմել «Իմ Տաքսի» ծառայություն ք. Մեղրի, Մ․ Օհանջանյան, տ․54, կամ զանգահարել +37494032511 հեռախոսահամարով:
2.2 «Իմ Տաքսի» առցանց ծառայության կողմից ներկայացված այլ տարիֆներով ուղևւորներին ևւ ուղեբեռը փոխադրելու ծառայությունները կարող են իրականացվել տարբեր դասի ավտոմեքենաներով: Ավտոմեքենան այս կամ այլ դասերին վերագրելը իրականացվում է ավտոմատացված կերպով՝ համապատասխան ավտոմեքենայի բնութագրերի մասին տվյալների:
2.3 «Իմ Տաքսի» առցանց ծառայության Օգտատերը տալիս է իր համաձայնությունը «Իմ Տաքսի» առցանց ծառայության Օգտատիրոջ անձնական տեղեկատվության մշակման համար (ներառելով անձնական տվյալները), «Իմ Տաքսի» առցանց ծառայության աշխատակազմին և պարտնյորներին փոխանցելու համար, ինչպես նաևւ անձնական տեղեկատվությունը «Իմ Տաքսի» առցանց ծառայության աշխատակիցների և պարտնյորների կողմից մշակելու և ծառայությունները տրամադրելու համար: Օգտատիրոջ կողմից «Իմ Տաքսի» առցանց ծառայությունն օգտագործելու ընթացքում Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը փոխանցվում է «Իմ Տաքսի» առցանց ծառայությանը մշակման համար՝ պահպանելով գաղտնիության Քաղաքականության մեջ սահմանված պայմանները:
2.4 Սույն Պայմանները բազմիցս անգամ խախտելու դեպքում«Իմ Տաքսի» առցանց ծառայությունն իրեն իրավունք է վերապահում սահմանափակել Օգտատիրոջ հասանելիությունը «Իմ Տաքսի» առցանց ծառայությանը կամ «Իմ Տաքսի» առցանց ծառայության ֆունկցիաներին, եթե դա տեխնիկապես հնարավոր է, ինչպես նաև երրորդ անձանց օրինական շահերը և իրավունքները պահպանելու նպատակով Օգտատիրոջ վերաբերյալ կիրառել այլ միջոցներ:
3. Ուղևւորների և ուղեբեռի փոխադրման ծառայություններ անկանխիկ վճարային համակարգով
3.1 «Իմ Տաքսի» առցանց ծառայության կողմից Օգտատիրոջը ցուցաբերված ուղևւորների և ուղեբեռի փոխադրման ծառայության դիմաց վճարումը կարող է իրականացվել անկանխիկ եղանակով, որի պոտենցիալ պահանջարկի մասին տեղեկատվությունը նա տեղադրել էր, օգտագործելով «Իմ Տաքսի» առցանց ծառայության համապատասխան ծառայությունը՝ «Վճարել անկանխիկ»: Վարձատրության նման տեսակը իրականացվում է առանց «Իմ Տաքսի» առցանց ծառայության մասնակցության և սույն Պայմաններով չի կարգավորվում:
3.2 Օգտատիրոջը կարող է հասանելի լինի անկանխիկ վարձատրության ֆունկցիան Կցված բանկային քարտից և տվյալ դեպքում «Իմ Տաքսի» առցանց ծառայությունը գործում է ներգրավելով վարձատրությունների ընդունման լիազորված օպերատորին կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորին և հանդիսանում է վարձատրությունը ստացող որպես տաքսի ծառայության գործակալը, կամ այլ ձևւով (այսուհետևւ – «անկանխիկ վճարում»): Անկանխիկ վարձատրության հնարավորությունը տրամադրելով «Իմ Տաքսի» առցանց ծառայության չի երաշխավորում անկանխիկ վճարման ծառայության աշխատանքի սխալների ևւ ընդհատումների բացակայությունը:
3.3 Անկանխիկ վճարումը կարող է իրականացվել առանց «Իմ Տաքսի» առցանց ծառայության մասնակցության, որպես վարձատրություն ստացողի, կամ ներգրավելով «Իմ Տաքսի» առցանց ծառայությանը որպես հաշվարկների այլ մասնակից կամ տեղեկատվական փոխներգործության մասնակից:
3.4 Անկանխիկ վճարման դեպքում հնարավոր է կատարել ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայության լրիվ արժեքի վճարում ինչպես մեկ գործարքով, այնպես էլ արժեքի մասերով վճարում մի քանի գործարքներով, ինչպես ուղևորության ընթացքում, այնպես էլ ուղևորության ավարտին:
3.5 Կցված բանկային քարտը նշվում է Օգտատիրոջ կողմից «Իմ Տաքսի» առցանց ծառայության ինտերֆեյսում, ընդ որում Օգտատերը նշում է հետևւյալ տվյալները.
- Բանկային քարտի համարը
- Գործում է մինչև
- Պաշտպանիչ կոդը
3.6 Եթե բանկային քարտի տվյալները ճիշտ են, վավեր են և «Իմ Տաքսի» առցանց ծառայության շրջանակներում տվյալ քարտը տեխնիկապես հնարավոր է օգտագործել, նշված բանկային քարտը ձեռք է բերում Կցված քարտի կարգավիճակը ևւ կարող է օգտագործվել անկանխիկ վարձատրության համար: Բոլոր Կցված քարտերը պատկերվում են «Իմ Տաքսի» առցանց ծառայության ինտերֆեյսում, Կցված քարտի վերաբերյալ Օգտատիրոջ հարմարության համար պատկերվում են Կցված քարտի համարի վերջին 4 թվերը:
3.7 Կցված քարտը ավելացնելու դեպքում, ինչպես նաևւ Օգտատիրոջ կողմից կոնկրետ ուղեևւորության համար անկանխիկ վճարման ընտրության ֆունկցիան, իրականացվում է գումարի ելքագրումը 100 հայկական դրամի գումարի սահմաններում, որը անհրաժեշտ է Կցված քարտի տվյալների ճշգրտությունը ևւ վավերությունը հաստատելու համար; տրանզակցիան հաջող կերպով կատարվելու դեպքում, նշված գումարը վերադարնում է Օգտատիրոջը: Նշված գումարի անհաջող փորձը նշանակում է այն, որ տվյալ Կցված քարտը հնարավոր չէ ավելացնել ևւ/կամ համապատասխանաբար անկանխիկ վճարման ֆունկցիան անհասանելի է:
3.8 Անկանխիկ վճարումն իրականացվում է Օգտատիրոջ կողմից վճարումների ընդունման լիազորված օպերատորի կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորի մասնակցությամբ ևւ կարգավորվում է միջազգային վճարային համակարգերի, բանկերի (այդ թվում նաև Կցված քարտի բանկ-էմիտենտի) և հաշվարկների այլ մասնակիցների կանոններով:
3.9 Իր տվյալները նշելու և հետագայում Կցված քարտը օգտագործելու դեպքում, Օգտատերը հաստատում է և երաշխավորում է նրա անունով տրված վավեր բանկային քարտի մասին նրա կողմից նշված տեղեկատվության արժանահավատությունը ու լիակատարությունը; նրա կողմից միջազգային վճարային համակարգերի կանոնների, Կցված քարտը թողարկած բանկ-էմիտենտի պահանջների պահպանումը, այդ թվում նաև անկանխիկ հաշվարկների անցկացման կարգի վերաբերյալ:
3.10 Օգտատերը հասկանում է ևւ համաձայնվում է, որ բոլոր գործողությունները, որոնք կատարվել են «Իմ Տաքսի» առցանց ծառայության շրջանակներում, օգտագործելով նրա կողմից հաստատված բջիջային հեռախոսի համարը, այդ թվում նաև անկանխիկ վճարով օգտագործելով Կցված բանկային քարտը, Օգտատիրոջ կողմից համարվում են կատարված:
3.11 Այն դեպքում, եթե Օգտատերը համաձայն չէ անկանխիկ վճարման փաստի հետ և/կամ անկանխիկ վճարման գումարի հետ, ինչպես նաև «Իմ Տաքսի» առցանց ծառայության շրջանակներում Կցված քարտի օգտագործման հետ կապված այլ հարցերով Օգտատերը իրավունք ունի դիմել «Իմ Տաքսի» ծառայությանը նշված հեռախոսահամարներով և/կամ 14 օրվա ընթացքում, սկսած անկանխիկ վճարումը կամ դիմելու պատճառը հանդիսացող այլ գործողությունները կամ իրադարձությունները կատարելու օրից:
3.12 Եթե նման դիմումով անցկացված ստուգման արդյունքներով «Իմ Տաքսի» ծառայությունը որոշում է ընդունում լիովին կամ մասնակիորեն վերադարձնել անկանխիկ վճարված գումարը, նշված վերադարձը իրականացվում է բանկային քարտի հաշվի վրա, որից կատարվել էր անկանխիկ վճարումը: Դրամական միջոցների վերադարձի կարգը իրականացվում է վճարումների ընդունման լիազոր օպերատորի կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորի մասնակցությամբ, և կարգավորվում է միջազգային վճարային համակարգերի, բանկերի (այդ թվում նաև Կցված քարտի բանկ-էմիտենտի) և հաշվարկների այլ մասնակիցների կանոններով:
3.13 «Իմ Տաքսի» ծառայությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահին պահանջել Օգտատիրոջից հաստատել այն տվյալները, որոնք նա նշել է «Իմ Տաքսի» առցանց ծառայության շրջանակներում, այդ թվում նաև Կցված քարտի տվյալները, և այդ կապակցությամբ պահանջել հաստատող փաստաթղթերը (մասնավորապես անձը հաստատող փաստաթղթերը), որոնց չներկայացնելը հավասար է անարժանահավատ տեղեկատվությունը ներկայացնելուն, և կարող է առաջացնել սույն Պայմանների 2.4 կետում նշված հետևանքները:
3.14 Սույն մասում նշված ուղևւորների ևւ ուղեբեռի փոխադրման ծառայությունների դիմաց վճարման պայմանների և կարգի մասին դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ նման ծառայության վարձատրությունը Օգտատիրոջ փոխարեն կատարվում է երրորդ անձի կողմից առանձին պայմանագրի պայմաններով, որը կնքվել է «Իմ Տաքսի» ՍՊԸ-ի կողմից երրորդ անձի հետ:
